«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Ինքնազոհողության թեման

Ինքնազոհողության թեման
15.02.2023 | 07:31

Առանց զոհողությունների, հատկապես, առանց ինքնազոհողության հաճախ անհնար է լինում փրկել քո յուրայինների, տոհմի, բնակավայրի ու երկրի վտանգված կյանքը: Կենսական այդ թեման բազմիցս է արծարծվել հայ և համաշխարհային գրականության մեջ, և շարունակում է արդիական մնալ: Թեմային լավագույնս անդրադարձել է նաև ռուս ժամանակակից տիտղոսակիր գրող Եվգենի Վոդոլազկինը՝ «Կղզու արդարացումը» վեպում: Այն վերջերս հայերեն լույս է ընծայել Ստեփանակերտի «Ոգի-Նաիրի» հրատարակչությունը՝ Ներսես Աթաբեկյանի ընտիր թարգմանությամբ:


Այդ հրաշալի գրքում նկարագրվող իրադարձություններն այնքա՜ն ծանթ են թվում մեզ: Հեղինակը ներկայացնում է մի Կղզու պատմություն, որը չկա քարտեզի վրա, բայց նրա գոյությունը կասկած չի հարուցում: Կղզուն վիճակվում են մեծ փորձություններ, որոնցից ամենադաժանն այն ահռելի հրաբխի ժայթքումն է, որ սպառնում է ոչնչացնել ողջ երկիրը: Փրկությունը հնարավոր է դառնում միայն Կղզու հին ու նվիրական իշխան-տերերի ինքնազոհողությամբ, որոնք բարձրանում են լավայի գետեր արտազատող լեռան կատարը և խոսում Նրա հետ: Նրանք այլևս չեն վերադառնում: Այսպես՝ ինքնազոհողության շնորհիվ Կղզին փրկվում Է կործանումից:


Մշտակրկնվող այդ խնդիրը հիմա ծառացած է մեր առջև. հայրենի երկիրը ուղղակի փախչում է մեր ոտքերի տակից, օտար գաղափարներով ու մտայնությամբ առաջնորդվող կառավարիչները պարտված-ջլատված պետությունը հրում են դեպի թշնամական տիրույթ, հայրենիքի մի մասը ստորացուցիչ շրջափակման մեջ է՝ իր աղետալի հետևանքներով: Ովքե՞ր կփրկեն հարազատ երկիրը, ովքե՞ր են նրա իսկական տերերը, կգնա՞ն նրանք ինքնազոհողության, կբարձրանա՞ն Լեռը, որ չար ոգուց ի վերջո ազատեն հայրերի թողած սուրբ ժառանգությունը: Ինչպե՞ս արդարացնել երկրի գոյությունը:


Իրոք, ովքե՞ր են մեր հայրենիքի իսկական տերերը, այն «ազնվական նվիրյալ իշխանները», որոնցից պիտի ակնկալենք պահանջված ինքնազոհողությունը: Նրանց որտե՞ղ, ո՞ր խավերի մեջ պիտի փնտրենք. նախկին ու ներկա զինվորականների՞, ներկայիս հանրապետության հիմնադիր-կառավարիչների՞, նոր ու ազգանվեր գործիչների՞, շարքային քաղաքացիների՞ մեջ, որտե՞ղ:


Էյ-հե՜յ, երկրի տերեր:
Կտրվենք մեկ-մեկ տեղեկատվական ժխորից, կարդանք լավ գրքեր, գուցե իսկապես այնտեղ գտնենք այսօր մեզ հուզող շատ հարցերի պատասխանները:


Հրանտ Ալեքսանյան

Դիտվել է՝ 11046

Մեկնաբանություններ